Շիրակի մարզում անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում կա կասկածյալ: Այս մասին NEWS.am-ին ասաց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Թե ով է կասկածյալը, դեռեւս չի հաղորդվում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 11-ին անչափահասը դիմել է ոստիկանության Ախուրյանի բաժին եւ հայտնել, որ սեռական ոտնձգության է ենթարկվել ամիսներ առաջ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: