Սոմալիի մայրաքաղաքի ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը 300-ից ավելի է:

Այս մասին հաղորդում է  AP-ն՝ վկայակոչելով շտապ օգնության ծառայության տնօրեն Աբդուլքադիր Ադամին: Նա նշել է, որ չի բացառում զոհերի թվի աճ:

Նշվում է, որ ահաբեկչության հետեւանքով 70 մարդ ծայրահեղ ծանր վիճակում բուժման համար Թուրքիա է տեաղփոխվել:

Հոկտեմբերի 14-ին՝ շաբաթ, պայթուցիկով բեռնատարը Մոգադիշո բազմամարդ փողոցում՝ «Սաֆարի» հյուրանոցի մուտքի մոտ,  պայթել է: