Ամերիկյան ընկերությունն առաջարկել է անվճար զբաղվել 2014 թվականին կորած MN370 չվերթի Boeing 777-ի որոնումներով:
Տեղեկությունը ստացվել է այն պնդումների ֆոնին, որ փորձագետներին հաջողվել է ճշգրիտ որոշել անկման կոորդինատները: Ocean Infinity ընկերությունը նիդեռլանդական Fugro-ի եւ մալայզիական մի ընկերության հետ, որի անունը չի հրապարակվում, որոնումներ կատարելու հայտ է ներկայացրել, հայտնում է Daily Mail-ը:
Սակայն Մալայզիայի տրանսպորտի նախարար Լիո Թյոնգը հայտարարել է, որ իրենք դեռեւս որոշում չեն ընդունել եւ ընկերությունների հետ քննարկումներ են անցկացնում:
Նշվում է, որ ընկերությունը բոլոր հաշիվները վճարելու ցանկություն է հայտնել, եթե իրենք կորած օդանավը չգտնեն:
Հիշեցնենք, որ որոնումները շարունակվում էին գրեթե 3 տարի եւ կասեցվել էին այս տարի:




























