Սյունիքի մարզում այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել:  Ժամը 16:30-ի սահմանում Սիսիան քաղաքի բնակիչ 22-ամյա Հ. Պողոսյանը Երեւան-Մեղրի ավտոճանապարհին իր վարած Mitsubishi ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին եւ կողաշրջվել:

shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը, նրա ուղեւորներ՝ Կապանի բնակիչներ, 21-ամյա Գ. Սարգսյանը, 25-ամյա Ա. Մարտիրոսյանը եւ Արցախի Հանրապետության Քաշաթաղի վարչական շրջանի բնակիչ, 21-ամյա Հ. Հովհաննիսյանը մարմնական վնաասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ երկուսին, ըստ հիվանդանոցից հայտնած տեղեկությունների՝ ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարները: