Տասը տարեկան տղան Նիագարա ջրվեժի մոտ բազրիքներից ընկել է եւ 30 մետր ներքեւ ընկել:

Տղան ընտանիքին հետ եկել էր ջրվեժի կանադական կողմը: Նա նստել է բազրիքներին, որպեսզի մայրը կարողանա լուսանկարել նրան, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Արդյունքում տղան կորցրել է հավասարակշռությունը եւ ներքեւ  ընկել՝ հարված ստանալով գլուխին:

Երբ նրան ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, վիճակը ծայրահեղ է գնահատվել: Այժմ նրա վիճակը կայուն է:

Նշվում է, որ 1901 թվականից ջրվեժի մոտ տեղի ունեցած նման դեպքերից  մոտ մեկ տասնակ մարդ է մահացել: