Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Twitter-ի իր միկրոբլոգում խոստացել է պատժել Մոսկվայի Մանեժնայա հրապարակում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած անկարգությունների հեղինակներին ու հրահրողներին:

«Երկրում եւ Մոսկվայում ամեն ինչ հսկողության տակ է: Բոլոր ապականածներին կքննենք: Կպատժվեն բոլորը: Կասկած չունենաք», - գրել է Մեդվեդեւը:

Մոսկվայի Սպարտակի սպանված երկրպագու Եգոր Սվիրիդովի հիշատակին նվիրված չարտոնված հավաքը վերաճել էր ազգայնական ցույցի: Մոտ 10 հազար մասնակիցների կարգախոսն է եղել «Ռուսաստանը ռուսների համար է»: Ցույցի մասնակիցները նաեւ հարձակվել են ոչ սլավոնական արտաքինով մարդկանց վրա: