Մառնեուլի շրջանի Կիզիլաջլո գյուղում «Վրացական երազանքի» տեղական գրասենյակի մոտ զինված հարձակում է կատարվել, որի հետեւանքով վիրավորվել է տեղական ժողովի մեծամասնական թեկնածու Ջեյհուն Չովդարովը, ժողովի գործող պատգամավոր եւ նրա ընտանիքի անդամը, փոխանցում է «Գրուզիա օնլայնը»:
Դեպքի վայր է մեկնել երկրի ՆԳ նախարար Գեորգի Մհեբրիշվիլին: Այնտեղ են նաեւ նահանգապետը, «Վրացական երազանքի» ներկայացուցիչներ: Վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել:
Վրաստանի ՆԳՆ-ն փատով քրեական գործ է հարուցել:




























