Դերասան Արմեն Ջիգարխանյանը իր անձնագրի հափշտակման մասին հաղորդում է ներկայացրել մոսկովյան ոստիկանություն։ ՆԳՆ Քաղաքային վարչության մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ այդ փաստով հարուցվել է քրեական գործ։
«Նախօրեին ոստիկանություն հաղորդում է ներկայացրել քաղաքացին, որը հայտնել է, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ից 10-ը անհայտ անձը, գտնվելով այն կազմակերպության շենքում, որտեղ աշխատում է հաղորդում տվողը, գաղտնի հափշտակել է նրա անձնագիրը։ Ստուգման արդյունքներով ոստիկանությունը հարուցել է քրեական գործ ՌԴ ՔՕ 325 հոդվածով»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը ճշգրտել է, որ անձնագրի հափշտակման հարցով ոստիկանություն հաղորդում տված քաղաքացին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն է եղել։




























