Հայաստանն ու Խորվաթիան կպաշտպանեն փոխադարձ ներդրումները։ 2 երկրների  միջեւ տնտեսական ոլորտում համագործակցության համաձայնագրում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանություն է ստացել հոկտեմբերի 26-ին կառավարության նիստում։

Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ տնտեսական փոխգործակցության համակարգման համար կողմերը միջկառավարական հանձնաժողով կստեղծեն։