Սյունիքում հոկտեմբերի 28-ին ողբերգական վթարից մահացած հայր եւ որդու Սերժիկ եւ Նորայր Հովհաննիսյանները Սյունիքի մարզի Նորավան գյուղից էին, ավտոմեքենայում եղել են նաեւ Նորայրի մայրը, կինն ու 3-ամյա երեխան:

NEWS.am-ի տեղեկություններով, ղեկին եղել է Նորայր Հովհաննիսյանը, որը հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց մահացել է: Նրա հայրը՝ Սերժիկ Հովհաննիսյանը, մահացել է տեղում, իսկ մյուս ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց տարբեր մարմնական վնասվածքներով: Մեր տեղեկություններով, վարորդի մոր, կնոջ եւ մանկահասակ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, նրանք կոտրվածքներ ունեն եւ ներկայումս բուժում են ստանում հիվանդանոցում: Նորայր Հովհաննիսյանը պայմանագրային զինծառայող էր:

Հովհաննիսյանների ընտանիքը վերադառնալիս է եղել հարսանեկան արարողությունից, երբ ողբերգական վթարը տեղի է ունեցել: Նախնական տվյալներով, Սիսիան-Շամբ ավտոճանապարհին՝ Սիսիան-Շամբ ավտոճանապարհի 18 կմ-ին բախվել են «ՎԱԶ 2106» (վարորդ՝ Ն. Հ.) և «ՈւԱԶ 469Բ» մակնիշների (վարորդ՝ Ս. Մ.) ավտոմեքենաները: Տեղեկություններ կան, որ մյուս մեքենայի վարորդը մեղավոր չի եղել, մնացածը կպարզվի քննությամբ: