Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 16:55-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ուժեղ քամու հետեւանքով ծառ է կոտրվել եւ ընկել կայանված մեքենաների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քամու հետեւանքով մոտ 20 մ երկարությամբ ծառն ընկել է «BMW 320» մակնիշի 35 FS 859 , «BMW 320» մակնիշի 35 PO 438, «BMW X5» մակնիշի 07UU341 եւ «BMW 320» մակնիշի 29 UL 275 պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա:


























