Պակիստանի իշխանությունները հաստատել են Չինաստանի 2 քաղաքացու մահվան փաստը։ Նրանց առեւանգել էին երկրի հարավ-արեւելքում, հայտնում է AFP-ը։
Տղամարդուն ու կնոջը առեւանգել էին այս տարվա մայիսին։ Ականատեսների խոսքով՝ 3 անհայտ տղամարդ նրանց մեքենայի մեջ էին խցկել։ Միաժամանակ եւս մեկ կնոջ հաջողվել էր փախչել։
Հունիսին ԻՊ ահաբեկչական խմբավորումը հայտարարել էր, որ սպանել է նրանց, սակայն Պակիստանի եւ Չինաստանի իշխանությունները չէին հաստատել այդ տեղեկությունը։
«ԴՆԹ անալիզը հաստատել է, որ 2017-ի հունիսին Բելուջիսթանում զոհված 2 մարդիկ Չինաստանի քաղաքացիներն էին, որոնց մայիսին առեւանգել էին Քվեթում»,- ասված է Պակիստանի ԱԳՆ հայտարարության մեջ։


























