Կանադայի Քվեբեկի նահանգում ուժեղ քամու հետեւանքով ավելի քան 200 հազար մարդ է մնացել առանց էլեկտրականության։ Այս մասին հոկտեմբերի 30-ին հայտնել է CBC-ն։

Hydro-Quebec Էներգետիկ ընկերության ներկայացուցիչ Մեթյու Ռուի տվյալներով՝ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները սկսվել են կիրակի լույս երկուշաբթի գիշերը։

«Ուժեղ փոթորիկը Նոր Անգլիայի կողմից է մոտենում, այսօր առավոտյան այն հասել է Քվեբեկ նահանգին»,- ասել է Ռուն։ Նա հավելել է, որ էլեկտրամատակարարման խնդիրը լուծելու համար ընկերությունը գործարկել է  200 աշխատախումբ։