Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում այս պահի դրությամբ գտնվում են պատանդառուն, երեքամյա տղան և իրավապահ մարմինների ներկայացուցիչները, լրագրողներին: Այս մասին, լրագրողներին հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ներկայացուցիչ, ավագ տեսուչ Մարտուն Սիմոնյանը:

«Ներսում աշխատում են իրավապահները, բանակցություններ են վարում: Ներսում է ոստիկանության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ու այլ բարձրաստիճան իրավապահներ: Հիվանդանոցներից ոստիկանություն որևէ ահազանգ մարմնական վնասվածքով տեղափոխված անձանց մասին տեղեկություն չի ստացվել», - ասաց Մ.Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ մանկապարտեզ ներխուժած անձի ինքնությունը պարզվել է, սակայն քննության շահերից չի հրապարակվում:

Սակայն դրսում հավաքված քաղաքացիները նշում են, որ ներսում էլի մարդիկ կան: Դրսում հավաքվածներից Գոհար Բաղդասարյանը լրագրողներին հայտնեց, որ իր դուստրը՝ Սեդա Մարտիրոսյանը, ով այդ մանկապարտեզում դայակ է աշխատում, մինչեւ այս պահը գտնվում է մանկապատրեզի ներսում: Վերջին անգամ նրա հետ խոսել է ժամը 17-ի սահմաններում, այս պահին անհասանելի է հեռախոսը: Մեկ այլ կին էլ նշեց, որ իր մայրը՝ Սոնյա Հովհաննիսյանը, ով նույն մանկապարտեզում դայակ է աշխատում, նույնպես  տուն չի վերադարձել: