ԱՄՆ իշխանություններն անհրաժեշտ օգնություն չեն ցուցաբերում «Մարիա» հզոր փոթորկից տուժած պուերտոռիկացիներին։ Այս մասին ասված է ՄԱԿ մարդու իրավունքների փորձագետների խմբի հայտարարության մեջ։
ՄԱԿ իրավապաշտպանները հայտարարում են, որ «Մարիա» փոթորկից մեկ ամիս անց Պուերտո Ռիկոն դատարկվել է, կղզում քաոս եւ ավերածություն է իշխում։ Տարերային աղետը վատացրել է առանց այդ էլ ծանր տնտեսական վիճակը։ Այս պահին 3․5 մլն պուերտոռիկացի դժվարին կացության մեջ է գտնվում։
Հիշեցնենք, որ Պուերտո Ռիկոյում տարերային աղետի հետեւանքով ավերվել է 90 հազար տուն։ Շատ բնակիչներ անօթեւան են մնացել, առանց էլեկտրաէներգիայի ու մաքուր ջրի։




























