Լաս Վեգասում հրարձգության ժամանակ 59 մարդու սպանած եւ 527-ին վիրավորած Ստիվեն Փեդոքի ուղեղը կուղարկեն Ստենֆորդի համալսարան՝ հետազոտության, հայտնում է Guardian-ը։

64-ամյա մարդասպանի ուղեղը կհետազոտեն մեկ ամիս շարունակ, որպեսզի պարզեն հնարավոր շեղումները։ Նախնական դիահերձումը որեւէ շեղումներ չի բացահայտել։

Ընդ որում, նրա ուղեղը կուսումնասիրեն տարատեսակ խնդիրներ բացահայտելու նպատակով, այդ թվում՝ ինսուլտ, արյունատար անոթների հիվանդություններ, ուռուցքներ, էպիլեպսիա, ցրված սկլերոզ, ֆիզիկական վնասվածքներ եւ ինֆեկցիաներ։ Ստիվեն Փեդոքի ուղեղի ուսումնասիրությամբ կզբաղվի Ստենֆորդի համալսարանի բժշկական  կենտրոնի նյարդաբանության կենտրոնի ղեկավար Հաննես Ֆոգելը։