Առնվազն 21 մարդ է տուժել Կոստա Ռիկայում ուղեւորատար գնացքների բախման հետեւանքով, հայտնում է EFE գործակալությունը:

Վթարը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը Էրեդիա նահանգի Սանտո Դոմինգո կանտոնում:

Երկու գնացքներում եղել է մոտ 400 ուղեւոր: Առնվազն 20 մարդ վնասվածքներ է ստացել, եւս մեկ տուժածի վիճակը ծանր է: Տեղական իշխանությունները պարզում են պատահարի պատճառները:

Կոստա Ռիկայում գնացքները երթեւեկում են մեկ ուղեգծով, ուստի պետք է իրենց գործողություններն այնպես համակարգեն, որ շարժակազմերից մեկը ժամանակվորապես շրջանցիկ գոտի մտնի՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար: