Ավստրիայի իրավապահ մարմինները 66-ամյա տղամարդո հետախուզման խոշոր գործողություն են իրականացնում, որն իր հարեւաններին գնդակահարել է եւ թաքնվել անտառում, հայտնում է Reuters-ը:

Կարաբինով զինված ավստրիացին սպանդ է սարքել Գրացի մոտ գտնվող Շտիվոլ կոմունայում: Նա գնդակահարել է 2 տարեց մարդկանց եւ ծանր վիրավորել 48-ամյա կնոջ:

Նշվում է, որ սպանվածները նրա հարեւաններն էին: Ականատեսների խոսքով՝ տղամարդը կրակել է իր ավտոմեքենայի միջից:

Ավելի ուշ ոստիկաններին հաջողվել է մեքենան գտնել: Volkswagen ֆուրգոնի հետեւի դռներին «Հայլ Հիտլեր» գրառում էր արված: