Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ապօրինաբար հրազեն պահելու եւ կրելու,անօրինական ճանապարհով  սահմանը հատելու մեղադրանքով Մառնեուլ քաղաքում ձերբակալել են Բաքվի Ինտերպոլի կողմից հետախուզվող Ադրբեջանի 27-ամյա քաղաքացուն:

Նրան հաջողվել է ձերբակալել, երբ նա մեքենայով Մառնեուլից Պարվանսկի գյուղի կողմ էր շարժվում:

Մեքենայի խուզարկության ժամանակ աշխատակիցները հայտանբերել եւ առգրավել են ԱԿՄ մոդելի զենք, 50 փամփուշտ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ վկայակոչելով  Վրաստանի ՆԳՆ-ին:

Ձերբակալվածը 2014 թվականից սպանության համար հետախուզվում էր  Ինտերպոլի կողմից: Նա խոստովանել է մեղքը: Ձերբակալվածին 3-6 տարի ազատազրկում է սպասվում: