Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մտահոգություն հայտնելով մանկապարտեզների անվտանգության հարցով եւ առաջարկելով ուժեղացնել նախակրթարանների եւ դպրոցների անվտանգությունը։

«Վերջին շաբաթներին մանկապարտեզներ այցերիս ժամանակ արձանագրել են, որ շատ հաճախ մուտքը նախակրթարարներ ազատ է, ցանկացած ոք կարող է առանց խոչընդոտի մուտք գործել այդ հաստատություններ:

Հաշվի առնելով երեկ Արմավիրի մանկապարտեզներից մեկում տեղի ունեցած միջադեպը՝ անհրաժեշտ է Ձեր միջամտությունը եւ հանձնարարականը համապատասխան ստորաբաժանումներին նախակրթարանների եւ դպրոցների անվտանգությունն ուժեղացնելու համար»,-ասված է դիմումում:

Հիշեցնենք, նախօրեին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ էր մտել մի քաղաքացի եւ պատանդ վերցրել աշխատակիցներին եւ երեխաներին։