Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 30-ին, ժամը 18:00-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Նավուր գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները մոտ 3 կմ ճանապարհի երկայնքով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ, իսկ ժամը 20:45-ից ճանապարհի անանցանելիության եւ մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են, իրականացվում է հերթապահություն. հրդեհի ակտիվ օջախներ չկան:
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ժամը 07:00-ին տեղազննության աշխատանքները վերսկսվել են:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:02-ին, մարվել՝ 08:32-ին:
«Ծռհատ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 30 հա բուսածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսության» 30 աշխատակից:


























