Կատալոնիայի կառավարությունը փորձել է Մադրիդի հետ երկխոսության համար բոլոր հնարավորություններն օգտագործել, սակայն գիտակցելով դրա անհնարինությունը, ստիպված էր անկախություն հռչակել: Այս մասին Բրյուսելում ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսպանիայի կողմից ինքնավարության ղեկավարի պաշտոնից հեռացված Կառլես Պուչդեմոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ Կատալոնիան «անկախության հասնելու խախաղ, առանց բռնությունների գործողությունների» նախագծով է շարժվել:
Պուչդեմոնը նաեւ նշել է, որ Կատալոնիայի կառավարությունը կընդունի դեկտեմբերի 21-ի վաղաժամ ընտրությունների ցանկացած արդյունքները:
Նա ընդգծել է, որ Մադրիդը պետք է հարգի Կատալոնիայի ժողովրդի կամքի արտահայտությունը՝ ներառյալ ինքվարության ղեկավարության ընտրության արդյունքները:
Նա ասել է, որ Կատալոնիայի ղեկավարները մտադիր չեն Բելգիայից ապաստան հայցել:




























