Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 30-ին, ժամը 16.10-ին, գողություն կատարելու կասկածանքով, Բաղրամյան պողոտայի թիվ 26 շենքի մոտից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ասատուր Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.00-ին, թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում նա գողացել է 1960 թ. ծնված Կարինե Հ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման եւ բանկային քարտեր:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: