Պակիստանում 7 տղամարդ է կալանավորվել կնոջը մերկացնելու եւ գյուղի փողոցներով այդպես քայլեցնելու պատճառով, փոխանցում է AP-ը:
Ոստիկանության տվյալներով, կնոջ եղբայրը սիրավեպ է ունեցել կասկածյալների ընտանիքի աղջկա հետ: Վերջիններս, ամենայն հավանականությամբ, դեմ են եղել նրանց հարաբերություններին եւ այդ պատճառով բռնի ուժով մերկացնել են երիտասարդի քրոջն ու ստիպել, որ այդպես շրջի գյուղում: Ընդ որում, կասկածյալներից երկուսը դեռ ազատության մեջ են:
«Ընտանիքի պատիվը» Պակիստանում զգացմունքային թեմա է: Ամեն տարի շուրջ 1000 կին իր հարազատների զոհն է դառնում, որոնք համարում են, թե նրանք խախտել են, այսպես կոչված, ընտանիքի պատվի մասին օրենքները։




























