Եգիպտոսի Ռազմաօդային ուժերը հարվածել են ահաբեկիչների թաքստոցներին: Այդ մասին, Եգիպտոսի պետական հեռուստաընկերությանը հղումով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Գրոհի արդյունքում ոչնչացվել են «մեծ թվով ահաբեկչական տարրեր», որոնք պատասխանատու են 2017-ի հոկտեմբերի 20-ին 16 ոստիկանի սպանության համար:

Հեռուստաընկերության տվյալների համաձայն՝ ՌՕՈւ հարված է հասցրել Էլ Ֆայում քաղաքից դեպի արեւմուտք ընկած լեռնային շրջանին այն բանից հետո, երբ «հավաստի տեղեկատվություն» է ստացել  ահաբեկիչների տեղակայման մասին:

Հարվածի արդյունքում ոչնչացվել են նաեւ զենքի մեծ քանակություն տեղաոփոխող 3 բեռնատար, հանդեձանք եւ «շատ պայթյունավտանգ նյութեր», նշվում է հաղորդագրության մեջ: