Բահրեյնում 10 մարդու դատարանը ցմահ ազատազրկման է ենթարկել եւ զրկել քաղաքացիությունից՝ մեղադրելով ահաբեկչական բջջի ձեւավորման մեջ, փոխանցում է AP-ը:
Դատապարտյալներին մեղադրում են այն բանում, որ նրանք Իրանի եւ Իրաքի ահաբեկչական ճամբարներում վերապատրաստում են անցել՝ Բահրեյնում ահաբեկչական գործողություններ անցկացնելու համար, ասվում է մեղադրական հայտարարության մեջ:
Ավելի վաղ 19 մեղադրյալներ, որոնց անունները չեն հրապարակվել, Բահրեյնում ազատազրկման էին դատապարտվել Իրանին սատարող եւ հարձակումներին մասնակցած արգելված կուսակցության հետ կապվելու համար:
Նշենք, որ իրավապահները Բահրեյնի իշխանությանը մեղադրում են այլախոհներին ճնշելու մեջ:




























