Ֆրանսիայի հյուսիսում՝ Էնի դեպարտամենտում, 5 հոգուց բաղկացած բազմանդամ ընտանիք է սպանվել։ Այս մասին հայտնում է Franceinfo-ն։

Դատախազության ներկայացուցիչների խոսքով՝ տեղի ունեցածն ընտանեկան ողբերգություն է։  Հայրը սպանել է երեկու երեխաներին եւ  կնոջը։ Սպանվածների մարմինները գտել էին հոկտեմբերի 31-ին։

Պարբերականի տեղեկություններով՝ երեխաները 20, 18 եւ 12 տարեկան էին։ Կատարվածի հանգամանքները պարզվում են։