Ուկրաինայի ՆԳ նախարարի որդին՝ Ալեքսանդր Ավակովը, որին կասկածում են յուրացումների մեջ, Կիեւում է գտնվում, նրան արդեն հանձնել են կասկածանքը։ Այս մասին ասել է Ավակովի փաստաբան Անդրեյ Ֆեդուրը, փոխանցում է «Ստրանա․ուա»-ն։
Ալեքսանդր Ավակովն այժմ Ձերբակալվածների նախնական պահման վայրում է, որտեղ էլ կգիշերի։ Փաստաբանի խոսքով՝ կասկածքները անհիմն են։ Նա, սակայն, հրաժարվել է հայտնել դատական նիստի անցկացման տեղն ու վայրը, որի ժամանակ որոշվելու է, թե ինչ խափանման միջոց պետք է կիրառվի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալեքսանդր Ավակովին կասկածում են ՆԳՆ-ի համար թանկարժեք պայուսակներ գնելու միջոցով գումար յուրացնելու մեջ։




























