ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում ոստիկանները կրակել են տղամարդու վրա, որը տարրական դպրոցի ուսուցչի հետ բարիկադավորվել էր դասասենյակում, հայտնում է ABC News-ը:

Տղամարդու վրա կրակելուց հետո ոստիկանները նրան հիվանդանոց են տեղափոխել: Ուսուցչին, որը չի տուժել, նույնպես հիվանդանոց են տեղափոխել: Տղամարդու արարքի դրդապատճառները հայտնի չեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռիվերսայդի շրջանում դպրոցից աշակերտների են տարհանել այն բանից հետո, երբ աշակերտներից մեկի ծնողը ուսուցչի հետ փակվել է դասասենյակում: Երեխաներին փոխանցել են ծնողներին: