ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նյու Յորքում ահաբեկչությունն իրականացնողը հոգեպես անհավասարակշիռ մարդ է, փոխանցում է Gazeta-ն: 

«Նյու Յորքում ահաբեկչությունն իրականացրել է, ըստ երեւույթին, հիվանդ եւ հոգեպես անհավասարակշիռ մարդ»,- «Թվիթերում» գրել է ԱՄՆ նախագահը:

https://pbs.twimg.com/profile_images/874276197357596672/kUuht00m_normal.jpgDonald J. Trump 

@realDonaldTrump

In NYC, looks like another attack by a very sick and deranged person. Law enforcement is following this closely. NOT IN THE U.S.A.!

Տղամարդը, ում կասկածում են Նյու Յորքում ահաբեկչությունն իրագործելու մեջ, Uber ընկերությունում վարորդ է աշխատել:

Հոկտեմբերի 31-ին ցրեկը Մանհեթենում տղամարդն ավտոմեքենայով վթարի է ենթարկել մի քանի մարդու, այնուհետեւ հրաձգություն սկսել: Հարձակվողին ոստիկանները ձերբակալել են: Տեղի ունեցածի հետեւանքով 8 մարդ զոհվել է, ավելի քան 10-ը տարբեր վնասվածքներ ստացել:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ահաբեկչությունն իրականացրել է 29-ամյա ուզբեկ Սեյֆուլո Սաիպովը, որն ԱՄՆ է եկել 2010 թվականին: Իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել է, որ մարդկանց վրաերթի ենթարկած տղամարդը մեքենայի մեջ գրություն է թողել այն մասին, որ հարձակումն իրականացնում է «Իսլամական պետություն» խմբավորման անունից: