Հայաստանի Քննչական կոմիտեն հետագայում ցանկանում է նոր հատկացումներ խնդրել քննիչների ծառայողական մեքենաների համար: Նոյեմբերի 1-ին ԱԺ մշտական հանձնաժողովներում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունենալիս այս մասին ասաց Հայաստանի Քննչական կոմիտեի դեպարտամենտի պետ Աշոտ Զալինյանը:
«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր հերթին նշեց, որ նախկինում քննիչներին ոչ մի այլ բան չէր մնում, քան իրենց փողով գնել բոլոր պարագաները՝ ընդհուպ թուղթն ու գրիչը:
Ի պատասխան՝ Զալինյանը նշեց, որ հիմա ամեն ինչ փոխվել է: Յուրաքանչյուր շաբաթվա վերջին քննիչները նախահաշվով անհրաժեշտ ամեն ինչ ստանում են՝ եւ գրելու պարագաներ, եւ մեքենաների վառելանյութ (եթե կան), եւ գոծուղումների վճարումներ: «Սակայն ապագայում մենք կբարձրացնենք քաղաքացիական գործերով քննիչների համար նոր մեքենաների հարցը,- հավելեց պաշտոնյան:



























