Դերասան Արմեն Ջիգարխանյանը ակտիվորեն ներգրավված է իր ղեկավարած թատրոնի աշխատանքներին, փորձերն ընթանում են սովորական ռեժիմով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դերասանի ընկեր Արթուր Սողոմանյանը։
«Արմեն Բորիսովիչն ակտիվորեն միացել է աշխատանքին։ Թատրոնում փորձերն ու ներկայացուցմներն ընթանում են հանգիստ, նորմալ ռեժիմով»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արմեն Ջիգարխանյանը իր անձնագրի հափշտակման մասին հաղորդում է ներկայացրել Մոսկվայի ոստիկանություն։
Նշենք, որ Ջիգարխանյանի կնոջ ներկայացուցիչ Իրինա Մազուրը հոկտեմբերի 19-ին հայտնել էր, որ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան ազատվել է թատրոնից եւ որոշել է բաժանվել Ջիգարխանյանից։ Ապահարզանը կկայանա նոյեմբերի 9-ին։ Անհրաժեշտ փաստաթղթերն արդեն պատրաստ են։




























