Ադրբեջանում դպրոցներից մեկի տնօրենին մեղադրում են ծանրագույն հանցագործության՝ մանկահասակ աղջկա բռնաբարության մեջ։

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Խաչմազի շրջանի Արզու գյուղում։ 6-րդ դասարանի 12-ամյա աշակերտուհին այցունքն աչքերին վազել է տուն ու ծնողներին պատմել այն մասին, որ դպրոցի տնօրենն իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ է իրականացրել։ Միջադեպը հետաքննում են ՆԳՆ—ի ու կրթության նախարարության ներկայացուցիչները։

Մինչդեռ տեղի պաշտոնյան նշում է, որ սկանդալի «հերոս» 62-ամյա Գյուլֆեզ Ալխասովը կտրականապես հերքում է իր մեղավորությունը իրեն վերագրվող հանցագործության մեջ։