ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նյութերի համաձայն` այս տարվա օգոստոսի 18-ին, ՀՀ ոստիկանության ԱՎՎ Արթիկի անձնագրային բաժանմունք է դիմել Շիրակի մարզի բնակիչ Վ. Ֆիդանյանը` նույնականացման քարտի կորստյան կապակցությամբ ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվելու խնդրով:
Հետագայում վերջինս ստացել է նույնականացման նոր քարտ, սակայն կեղծ տվյալներով: Մասնավորապես, ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վ. Ֆիդանյանին տրված նույնականացման քարտը ձեւակերպված է եղել վերջինիս մահացած եղբոր անհատական տվյալներով:
ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:


























