Ձմռան մոտենալուն հետ մեկտեղ շատանում են ապօրինի ծառահատումների դեպքերը եւ այդ առումով մտահոգ է Բնապահպանության նախարարությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ավելացնելով, որ այս ուղղությամբ կատարվել են խստացումներ եւ տարվում են աշխատանքներ ապօրինի անտառահատումների դեպքերի կրճատման եւ վերացման ուղղությամբ:

Նախարարի փոխանցմամբ, «Դիլիջան» ազգային պարկից ապօրինի ծառահատման հատկանիշներով այժմ հարուցված է 13 քրեական գործ։ Հարցին արդյունավե՞տ են արդյոք այս քայլերը, նա պատասխանեց․ «Ապօրինի ծառահատներին սպառնում է կալանք, նրանք տուգանվում են եւ այլն,  չեն կարող այս քայլերը անարդյունավետ լինել»: