Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին կարող են կալանավորել, եթե նա Իսպանիայում դատարան չներկայանա: Այս մասին հաղորդում է The Guardian-ը՝ վկայակոչելով Իսպանիայի Գերագույն դատարանի նախագահի հայտարարությանը:
«Երբ դատավորի համապատասխան կարգադրությունից հետո ինչ-որ մեկը չի ներկայանում, Իսպանիայում կամ ԵՄ ցանկացած երկրում, որպես կանոն, կալանավորելու որոշում է կայացվում», - ասել է Գերագույն դատարանի նախագահ Կառլոս Լեսը:
Հաղորդվում է, որ Պուչդեմոնը եւ եւս 13 մարդ իր աշխատակազմից ցուցմունք տալու համար դատարան են կանչվել:
Նրանց ապստամբության եւ պետական միջոցների չարաշահման մեղադրանքներ են ներկայացվել, հաղորդում է Gazeta-ն:




























