Այս շաբաթ կայացել է հեռախոսազրույց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ: Այդ մասին դեկտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Ֆիլիպ Քրոուլին:
«ԱՄՆ պետքարտուղարն ու Ադրբեջանի նախագահը քննարկել են երկու երկրների ռազմավարական համագործակցության հարցերը: Պետքարտուղարը հավաստիացրել է Ալիեւին, որ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները պինդ են մնում: Հիլարի Քլինթոնը ափսոսանք է հայտնել Wikileaks-ի գաղտնազերծած փաստաթղթերի առնչությամբ»,- ասել է Քրոուլին:
«Ադրբեջանը մնում է Միացյալ Նահանգների առանցքային գործընկերը: Մնալով Աֆղանստանում ISAF կոալիցիայի անդամ՝ Բաքուն սերտ համագործակցում է Վաշինթոնի հետ ահաբեկչության դեմ պայքարի եւ անվտանգությանն առնչվող այլ հարցերում»,- ասել է նա:





























