Ամանորի նախօրեին դոլարը որպես կանոն Հայաստանում արժեզրկվում է։ Դա հիմնականում կապված է տրանսֆերտների աճի հետ՝ շուկայում կտրուկ ընդլայնվում է կանխիկ դոլարի առաջարկը։

Այս տարի իր «ավանդական» արժեզրկումը դոլարն սկսեց այսօրվանից։ Դեկտեմբերի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում իրականացվել է 900 հազ. դոլարի վաճառք՝ 359 դրամ/1դոլար միջին կշռված փոխարժեքով։ Փակման գինը կազմել է 359 դրամ։ Փոխանակման կետերի մեծ մասը դոլարն ընդունում է 358-ով, թեեւ որոշ բանկեր արդեն գնման գինը իջեցրել են 357-ի։

Հիշեցնենք, որ երեկ ֆոնդային բորսայում դոլարը վաճառվել է 360-ով։