Հաագայում Նախկին Հարավսլավիայի միջազգային տրիբունալի դատավորները  սկսել են հրապարակել  բոսնիացի սերբերի  բանակի նախկին հրամանատար, գեներալ  Ռատկո Մլադիչի դատավճռի հրապարակումը, ով մեղադրվում է 1992-1995 թվականներին Բոսնիայում եւ Հերցեգովինայում ռազմական հակամարտության ընթացքում ռազմական հանցագործությունների կատարման մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մլադիչը դատարանի դահլիճում է, չնայած ինքնազգացողության վատթարացմանը: Գեներալի ազգականները եւ պաշտպանները մի քանի օր առաջ չէին բացառել, որ նա կարող է առողջական վիճակի պատճառով դատական նիստից բացակայել:

Հայտնի չէ, թե որքան կտեւի դատավճռի հրապարակաման ընթացակարգը: 2016 թվականի մարտին բոսնիացի սերբերի նախկին քաղաքական առաջնորդ  Ռադովան Կարաջիչի  գործով, որն անցնում էր համանման մեղադրանքներով եւ 40 տարվա բանտարկության է դատապարտվել, դատավճռի ընթերցումը տեւել է գրեթե 1 ժամ 40 րոպե

Նոյեմբերի 22-ին ՄԱԿ Նախկին Հարավսլավիայի միջազգային տրիբունալը պետք է հրապարակի բոսնիացի  սերբերի  բանակի նախկին հրամանատար, գեներալ  Ռատկո Մլադիչի դատավճիռը: Նրան առաջադրված են 1992-1995 թվականներին Բոսնիական պատերազմի ընթացքում ցեղասպանության, մարդկության դեմ ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ Սրեբրենիցայում 8 հազար մուսուլման տղամարդկանց եւ տղաների սպանության համար: Մլադիչը բոլոր մեղադրանքները հերքում է եւ ցուցադրաբար դատարանին չի ճանաչում: