ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի տնտեսությունը բում է ապրում, չնայած «ռուսական միջամտության» վերաբերյալ քննությանը: «Պաշտոնը ստանձնելու առաջին օրից, այն, ինչ դուք լսում եք՝ դեմոկրատների կողմից ընտրություններում պարտվելու պատճառով կեղծ մեղադրանքներն են՝ Ռուսաստան, Ռուսաստան, Ռուսաստան: Չնայած դրան, իմ օրոք տնտեսական բում կա, եւ ես ավելին եմ արել, քան 10 ամսում ԱՄՆ ցանկացած այլ նախագահ»,- հայտնել է նա Twitter-ում:
Since the first day I took office, all you hear is the phony Democrat excuse for losing the election, Russia, Russia,Russia. Despite this I have the economy booming and have possibly done more than any 10 month President. MAKE AMERICA GREAT AGAIN!
— Donald J. Trump (@realDonaldTrump) 26 ноября 2017 г.




























