Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Իրանը Սիրիայում ռազմական ներկայություն դեռ չունի, եւ իրենց հիմնական խնդիրն է համարել նրա ներկայությունն այնտեղ թույլ չտալը, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով տեղական հեռուստաընկերությանը:

«Իրենք Սիրիայում չկան՝ հակառակ այն ամենի ինչ ասում են: Այո, այնտեղ ներկա է փորձագետների, խորհրդատուների  ինչ-որ  խումբ: Իրանն առայժմ Սիրիայում ներկա չէ եւ մեր հիմնական խնդիրն է թույլ չտալ, որ նա ներկա լինի որպես իրական ռազմական ուժ», - ասել է Լիբերմանը:

Նա հավելել է, որ Իրանին առայժմ չի հաջողվում իրականացնել Սիրիայում սեփական ռազմաբազաներ ստեղծելու ծրագիրը:

«Իրանը ցանկանում էր նավահանգիստ եւ օդանավակայան, ռազմական բազաներ ստեղծել Ռուսաստանի կողքին։ Դա նրանց նույնպես չհաջողվեց»,– ասել է նախարարը։