Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը աջակցել է Սաուդյան Արաբիային զենքի վաճառքի վիճահարույց հարցը, հաղորդում է AFP-ն:
Նրա խոսքով՝ այս գործարքի մեջ ոչ մի անպատշաճ բան չկա, որը ընդդիմությունը համարում է վատ մշակված եւ որի ճակատագիրը դեռեւս պարզ չէ:
Պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ գործարքը չեղյալ հայտարարվի, Ցիպրասը նշել է, որ դա «հունական պետության համար շահավետ համաձայնագիր է»: Նա այդ հարցի առնչությամբ հարձակումները «կեղծիք է անվանել, որի նպատակը հասարակական կարծիքի ապակողմոնորշումն է»՝ ավելացնելով, որ «Նոր ժողովրդավարություն» ընդդիմադիր կուսակցությունը պետք է «ներողություն խնդրի» Պաշտպանության նախարարությունից:
Պաշտպանության նախարարությունը փաստաթուղթ է հրապարակել այն մասին, որ հունիսին նա համաձայնել է հունական կապալառուին, որը հավակնում է Սաուդյան Արաբիային ներկայացնել, վաճառել 66 միլիոն եվրո արժողությամբ 300 հազար տանկային ռումբեր:




























