Ադրբեջանն ու Ռուսաստանը մեծամասամբ տարբեր քաղաքական շահեր ունեն։ Այս մասին հայտնել է Ադբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը՝ իր առաքելության ժամկետի սպառման կապակցությամբ հրաժեշտի ուղերձում, փոխանցում է Haqqin.az-ը։

«Ռուսաստանն ու Ադրբեջանը երկրներ են, որոնք տարբերվում են իրենց չափերով, մտածողությամբ, մշակույթով։ Մենք մեծամասամբ տարբեր քաղաքական շահեր ունենք։ Այդուհանդերձ, մենք սովորել ենք լեզու գտնել իրար հետ»,- ասել է նա։

Դիվանագետը հիշեցրել է, որ Ադրբեջան է ժամանել գրեթ ինը տարի առաջ, ստանալով քաղաքական հստակ հրահանգ՝ ամեն կերպ ամրապնդել հարաբերությունները Ադրբեջանի հետ։

«Անցած տարիներին ինձ բախտ է վիճակվել ականատես ու մասնակից դառնալ բազմաթիվ կարեւոր իրադարձությունների, որոնք արդյունքում ընդլայնվել է ռուս- ադրբեջանական գործըկերությունը, որի հիմքում միմյանց ինքնիշխանության հանդեպ բացարձակ հարգանքն է , չմիջամտելն ու շահերի հավասարակշռումը։ Մենք սովորել ենք ավելի լավ հասկանալ իրար, գնահատել այն բոլոր դրական բաները, որոնք եղել են մեր հարաբերություններում անցյալում ու կառուցել համագործակցությունը՝ ժամանակի նոր պահանջներին համահունչ»,- շեշտել է նախկին դեսպանը՝ հավելելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման կուրսը Ադրբեջանում ամուր հիմքեր ունի։