Դեկտեմբերի 18-ին`ժամը 08.32-ին, շմոլ գազի թունավորումով Գյումրի քաղաքի «Սամարիթեր» հիվանդանոց են  տեղափոխվել Գյումրի քաղաքի Պարույր Սեւակի փողոցի 1-ին շենքի թիվ 54 բնակարանի բնակիչներ`50-ամյա Ռուբեն Նիկոլյանը, 45-ամյա Վարսենիկ Նիկոլյանը  եւ 23-ամյաՄերի Պետոյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: