Իրանի հարավարեւելյան շրջաններում տեղի է ունեցել 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնը եղել է Զահեդան քաղաքից 214 կմ հարավ-արեւելք:

Ցնցումներն առավել ուժեղ են եղել Քերման նահանգի սակավաբնակ շրջաններում: Նախնական տվյալներով, 5 մարդ է զոհվել: Սակայն հեռախոսակապի խափանման պատճառով ստույգ տեղեկություններ առայժմ չկան, հաղորդում է ՌԲԿ-ն: