Երուսաղեմի կարգավիճակը պետք է քննարկվի երկու երկրների լուծման համատեքստում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ կրկին անհամաձայնություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմանը, հաղորդում է AP-ն:
Ընդգծելով, որ ԱՄՆ-ն խաղաղ գործընթացի կարեւոր մաս է, Մերկելն ասել է, որ Գերմանիան աջակցում է հարցը երկու երկրների սկզբունքների հիման վրա լուծելու ՄԱԿ ջանքերը:




























