ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հասկացրել է, որ ԱՄՆ-ն հույս ունի մերձավորարեւելյան հակամարտության շուրջ «դարի գործարք» կնքել, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Թիլերսոնն ակնարկել է, որ Միացյալ Նահանգները հույս ունի «դարի գործարք» կնքել, որը մի հարվածով կլուծի պաղեստինա-իսրայելական խնդիրը: Մենք կուզեինք հասկանալ, թե դա ինչպես է լինելու», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու  որոշումը հակասում է մերձավորարեւելյան հակամարտության շուրջ բոլոր պայմանավորվածություններին, նշել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այն, որ այդ հայտարարությունը հակասում է բոլոր պայմանավորվածություններին,  փաստ է»,- եզրափակել է Լավրովը: Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ Մոսկվան հույս ունի, որ ՄԱԿ ԱԽ սպասվող նիստին ԱՄՆ-ը կհստակեցնի Պաղեստինի ու Իսրայելի միջեւ կարգավորման շուրջ իրավիճակի հետագա զարգացման տեսլականը: