Մի քանի տասնյակ մարդ ուրբաթ Լաֆայետ սկվեր այգում՝ Սպիտակ տան դիմաց, բողոքում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ դեսպանատունը այդ քաղաք տեղափոխելու որոշման դեմ:
Հանրահավաքն անցկացնում «Ամերիկյան մուսուլմանները Պաղեստինի կողմն են» կազմակերպությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ցույցը սկսվել է ուրբաթօրյա 30-րոպեանոց աղոթքով: Նրանք հատուկ գորգեր են փռել այգում, որից հետո իսլամական քարոզիչ Օմար Սուլեյմանը դիմել է հավաքվածներին:
«Մենք դեմ ենք Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իշխանությունների որոշմանը», - ասել է նա:




























