ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն իսկական նվեր է ահաբեկիչների համար։ Այս մասին ասել է ԱՄԷ արտաքին գործերի պետական նախարար Անվար Ղարղաշը, հայտնում է Al Arabiya-ն։

«Երուսաղեմի մասին Թրամփի որոշումը կարելի է դիտարկել որպես ահաբեկիչներին արված նվեր»,- ասել է Ղարղաշը եւ նշել, որ նման որոշումն արմատականները կօգտագործեն ատելության ձայնը լսելի դարձնելու եւ իրենց ահաբեկչական  ակցիաներն ուժեղացնելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել էր որպես Իսրայելի մայրաքաղաք եւ հրահանգել է ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ։

Աշխարհի բազմաթիվ երկրներ Թրամփին կոչ էին արել խուսափել նման հայտարարությունից, քանի որ այն կթեժացնի Արեւելքում լարվածությունը։