Եգիպտոսի ղպտիական ուղղափառ եկեղեցին հրաժարվել է ընդունել ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսին, որը պետք է մոտ ժամանակներս այցելեր Կահիրե։ Եկեղեցու քայլը պայմանավորված է Երուսաղեմի հարցով Վաշինգթոնի դիրքորշմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Պատրիարքարանի հայտարարությունը։

Ղպտիական եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ այդ քայլը պատասխանն է Երուսաղեմի հարցով ԱՄՆ վարչակազմի որոշմանը, որը հաշվի չի առնում արաբական երկրների միլիոնավոր բնակիչների զգացամունքները։

Նախօրեին սուննիական աշխարհի խոշորագույն իսլամական  համալսարանի՝ «Ալ Ազհարի» ղեկավար Ահմադ ատ Տայիբը նույնպես հրաժարվել էր հանդիպել ԱՄՆ փոոխնախագահի հետ Երուսաղեմի հարցում ԱՄՆ դիրքորոշման պատճառով։